Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի միջև զբաղեցնում է առաջին տեղը բրենդի ճանաչելիությամբ

Օգոստոս 27,2015 10:38

2015թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հարցման արդյունքում ՎՏԲ-ն շարունակում է մնալ ամենաճանաչված բրենդը Հայաստանի բանկային շուկայում:

2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում (Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Դիլիջան) անցկացվել է հարցում տարբեր տարիքային խմբի 1 200 քաղաքացիների միջև: Հարցումն իրականացվել է պատահական ընտրության հիման վրա:

Հարցման ընթացքում պարզվել է ՎՏԲ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը` Top of Mind-ը (առաջին հանպատրաստից նշումը): Բացի այդ որոշվել է բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը: Վերջինս բնութագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրենդերի/բանկերի հետ միասին:

VTB_2

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը հայաստանյան բանկերի շրջանում, և բրենդի ճանաչելիությամբ զբաղեցնում է 1-ին տեղը 19.3%-ով: Սա Top of Mind ցուցանիշի վերջին տարիների ամենաբարձր մակարդակն է:

Վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է նաև այնպիսի հիմնական ցուցանիշների աճ, ինչպիսիք են հանպատրաստից իմացությունը, հուշմամբ իմացությունը, ընդհանուր հանպատրաստից իմացությունը և Երևանում, և մարզերում: Բանկը նաև առաջատարն է շուկայում բանկային ծառայությունների ոլորտում հաճախորդների զանգվածային քանակով` հարցվածների ավելի քան մեկ երրորդը ներկայումս օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: ՎՏԲ բրենդը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը նաև հուսալիության ցուցանիշով:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-ն տարիներ շարունակ ցույց է տալիս Հայաստանում բրենդի իմացության լավագույն ցուցանիշ: Բրենդի ճանաչելիության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդների մեծ մասը բանկ ընտրելիս կողմնորոշվում է ոչ միայն ծառայությունների ոլորտը հաշվի առնելով, այլև ֆինանսական կառույցի կայունությունն ու հուսալիությունը և ընտրում է միջազգային ֆինանսական խումբ: Մենք հետագայում նույնպես ձգտելու ենք պահպանել առաջատարի դիրքերը և արդարացնել հաճախորդների ակնկալիքներն և վստահությունը»:

Լրացուցիչ տեղեկություն

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31