Վենետիկի հանձնաժողովը որևէ կերպ տուրք չտվեց սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի քաղաքական հարցադրումներին՝ կապված իշխանության և մասնավորապես Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վերարտադրության հետ: Այդպիսով, Վենետիկի հանձնաժողովն ընդգծեց, որ մտադիր չէ խառնվել Հայաստանի ներքաղաքական հարաբերություններին: Թեև, իհարկե, նույնիսկ նման մոտեցումը ըստ էության իր ազդեցությունը անուղղակիորեն, ակամայից թողնում է այդ հարաբերությունների վրա, քանի որ մնալով անմասն և չխառնվելով որևէ կերպ՝ Վենետիկի հանձնաժողովը ըստ էության քարտ-բլանշ է տալիս այդ հարաբերություններում ռեսուրսային առավելություն ունեցող իշխանություններին, Սերժ Սարգսյանին:
Այսպիսով, ըստ էության հնարավոր է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովի այցը կամա, թե ակամա ստացվեց աջակցություն Սերժ Սարգսյանին: Այս աջակցությունը, սակայն, Սերժ Սարգսյանին օգնում է իրեն ամուր զգալ ոչ միայն ընդդիմախոսների հետ հարաբերություններում, այլ նաև սեփական կուսակիցների: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, առնվազն առայժմ, ըստ էության նշանակում է միջազգային հավանություն Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ սահմանադրական փոփոխություններին: Նմանօրինակ մեսիջները Հայաստանի գավառական քաղաքական իսթեբլիշմենթի համար,- իշխանական մասով հատկապես,- ունեն մեծ նշանակություն և ազդեցություն:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում