Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Չարբախ գնալ-գալը վտանգավոր է դարձել

Օգոստոս 27,2015 17:30

Սա Երեւանի Ներքին Չարբախ թաղամասի՝ դեպի կանգառ տանող ճանապարհն է: Մի քանի օր առաջ այստեղ դեռեւս բետոնե արահետ կար, այն քանդել են, ու այժմ մի ողջ թաղամաս ստիպված է գնացքի գծերը հատել՝ կոշիկներով թաղվելով կես մետր խորությամբ փոսերի ու քարերի մեջ: Երեկոյան ժամերին ընդհանրապես վտանգավոր է այս «ճանապարհով» տուն վերադառնալը, չհաշված շրջակայքում ոռնացող սոված շները:

Բնակիչները զայրացած են՝ չգիտեն ում դիմել՝ հո ուղղաթիռ չե՞ն վարձելու: Գնացքի գծերից մի քանի մետր այն կողմ գտնվող 25, 41, 36 երթուղայինների կանգառ տանող միակ ճանապարհն է սա, իսկ այժմ թաղամասը, փաստորեն, շրջափակման մեջ է հայտնվել: Ներքին Չարբախը միշտ էլ մոռացված է եղել, այն երբեք պատշաճ ուշադրության չի արժանացել ոչ համայնքային, ոչ էլ քաղաքային իշխանությունների կողմից: Այստեղ միայն ընտրությունից ընտրություն են ազգափրկիչ առաքյալներ հայտնվում:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31