Սեպտեմբերի 3-ին «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։
Մեթան ծնվել է հնդկական ազնվական ընտանիքում։
Նրա հայրը՝ Մելի Մեթան, եղել է հայտնի երաժիշտ, ջութակահար եւ դիրիժոր։ Մեթա կրտսերն իր համար պատրաստել էր բժշկի կարիերա, սակայն հետագայում տեղափոխվեց Վիեննա, որտեղ Հանս Սվարովսկու մոտ սովորեց դիրիժորություն, ապա զուգահեռաբար սովորեց նվագել նաեւ կոնտրաբաս եւ հարվածային գործիքներ։ Մեթան Երուսաղեմի եբրայական համալսարանի եւ Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի եւ Թել Ավիվի պատվավոր քաղաքացի։
«Առավոտ» օրաթերթ
26.08..2015