Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեղամիջոցներ` մազերի նոսրացման եւ ճաղատացման դեմ

Օգոստոս 27,2015 11:00

Այսօր շատերը ունեն մազերի նոսրացման եւ ճաղատացման խնդիր, որոնց համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է տարատեսակ բուժամիջոցներ: Դրանցից են` 50 գրամ ղանձլամերի (ծննդյան վարդ, քրիստոսածաղիկ, ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ) արմատները դնել 250 գրամ ջրի եւ 250 գրամ սպիրտի խառնուրդի մեջ: Խառնուրդը եփել մինչեւ որ ծավալը նվազի կես չափով: Այնուհետեւ քամել եւ ստացված եփուկով մեկ ամիս շարունակ շաբաթը երեք անգամ մերսել մազարմատները, իսկ այնուհետեւ` շաբաթը մեկ անգամ գլուխը լվանալուց առաջ:

Կարող եք նաեւ նույն սկզբունքով եփել եւ օգտագործել 50 գրամ ղանձլամերի արմատը 250 գրամ քացախի հետ:

Լավ է օգնում նաեւ հետեւյալ շոգեմշակվածքը` 1 ճաշի գդալ կեչու տերեւների վրա լցնել 300 միլիգրամ եռացրած ջուր եւ թողնել 2 ժամ: Մազերն ամեն անգամ լվանալուց հետո քամած հեղուկով շփում են գլխի մաշկը:

Շատ լավ բուժական միջոց է շաղգամի եփուկը. 20 գրամ չկտրած շաղգամը կես լիտր ջրով 5 րոպե եփել: Եփուկը սառչելուն պես քամել եւ ապա կարելի է քսել գլխի մաշկին, որից հետո գլուխը պետք է սովորական ջրով ցայել:

mazataputyun1

Օգտագործվում է շաբաթը 3 անգամ՝ երկու ամիս անընդմեջ:

Հազրեվարդը եւս կարող է օգտագործվել այդ նույն նպատակով` 2 թեյի գդալ ծեծած հազրեվարդի տերեւները 300 միլիգրամ ջրում 5 րոպե եփել: Եփուկը սառեցնել եւ ապա քամել: Օգտագործվում է գլխի մաշկին քսելու համար՝ շաբաթը 2 անգամ, երկու ամիս անընդմեջ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31