Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Ցանկացած դատարանում էլ ասելու եմ, որ դատավորները անարժանապատիվ ու անինքնասեր մարդիկ են»

Օգոստոս 26,2015 21:30

«Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք ձեր փեշի տակ, վեց տարիա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»:

Վարդգես Գասպարին Վարչական դատարանի դահլիճում ոստիկանության ներկայացուցիչներին ուղղված այս հայտարարություններին և նախագահող դատավորին ուղղված «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա» արտահայտությունների համար ենթարկվում է քրեական պատասխանատվության:

Այս գործով դատական նիստը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց՝ նշանակվելով սեպտեմբերի 1-ին, ժամը 10.00-ին: Aravot.am-ը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց՝ իր դեմ ներկայացված դատական հայցը հիմնավոր համարու՞մ է, նա պատասխանեց. «Ես դատավորներին չեմ հարգել և ընդունում եմ, որ չեմ հարգում դատավորներին: Հիմա, եթե դրա համար քրեական պատասխանատվություն է  նախատեսվում, ես դրան պատրաստ եմ: Դատական համակարգը, դատավորներին չեմ հարգում: Ինչ ասել եմ վարչական դատարանում դատավորին, ես նույնությամբ կրկնել եմ նաև այս դատարանում: Այս մյուս դատավորը դրա համար ինչ-որ քրեական պատասխանատվություն կամ առհասարակ պատասխանատվության չի ենթադրվում: Ես այդպես ցանկացած դատարանում էլ ասելու եմ, որ դատավորները անարժանապատիվ ու անինքնասեր մարդիկ են: Ես ստանձնում եմ դրա պատասխանատվությունը և եթե ենթադրում են դրա համար, որ պատիժ, տուգանք պիտի նախատեսվի, պատրաստ եմ դրանց, բայց ոչ իմ կարծիքը փոխելուն»:

Պարոն Գասպարիի պնդմամբ՝ իրավական տեսանկյուն այն, ինչ իրականությանը համապատասխանում է, չի կարող վիրավորանք համարվել, իսկ այն, որ «դատավորներն անարժանապատիվ ու անինքնասեր մարդիկ են» ըստ Վարդգես Գասպարիի՝ իրականությանը համապատասխանում է: Որպես իր ասածի հավաստում՝ պարոն Գասպարին բերեց ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի կայացված մի գործ, որի համաձայն՝ ոստիկանական բաժանմունքում քաղաքացուն մեկ ամիս պահել են անազատության մեջ, իսկ դատավորը դա չի համարել օրենքի խախտում եւ ընդդեմ քաղաքացու վճիռ է կայացրել:

Այս առիթով պարոն Գասպարին ասաց. «Նման դատավորին ոչ միայն պիտի անարգել, այլև թքել երեսին, հասարակական պարսավանքի ենթարկել»:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իր դեմ գործը տանի Եվրոպական դատարան, Վարդգես Գասպարին պատասխանեց, որ ինքը երբեք նման նպատակ չի ունեցել, քանի որ հարգում է ՀՀ քաղաքացուն, իսկ դատավորին պետք է ասել այն, ինչ արժանի է. «Պետք է ասել, որ դուք ավելի ստոր սրիկաներ եք, քան այն ոստիկանության ներկայացուցիչները, որոնք կտտանքներով ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզում, քանի որ դուք այդ ոստիկաններին արդարացնում եք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31