Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության համար

Օգոստոս 26,2015 20:35

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով  այսօր մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Արագած Թամրազյանին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։

Նախնական քննության տվյալներով՝  2013 թվականի դեկտեմբերի 24-ին Ա.Թամրազյանը՝  «Տոյոտա Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի վարած «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում «Բայկալ»  տեսակի հրացանից չորս անգամ կրակել է  նրա ուղղությամբ: Կրակոցներից երեքը դիպել են ավտոմեքենայի հետևի ապակուն, իսկ  մեկը` հետին ձախ դռան եռանկյունաձև պատուհանին:

Քննությամբ պարզվել է, որ  Նավասարդ Աբգարյանը,  փոխելով ավտոմեքենայի ուղղությունը, կիսով չափ բարձրացել է մայթ,  իջել ավտոմեքենայից եւ  որպես հետիոտն անցել  ճանապարհի երթևեկելի մաս: Արագած Թամրազյանն իր վարած ավտոմեքենայով շարունակել է հետապնդել  նրան եւ  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով նույն հրացանով  կրակել  մեկ այլ՝  «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմում թաքնվող Ն.Աբգարյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել է «Դիլիջանի բժշկական կենտրոն», որտեղ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին մահացել է։

Ա.Թամրազյանի կողմից արձակված կրակոցներից մեկը դիպել է նաեւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային՝ այդպիսով զգալի նյութական վնաս պատճառելով ավտոմեքենայի սեփականատիրոջը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Թամրազյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել 2013 թվականի դեկտեմբերի 28-ին եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից մեղադրյալը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 25-ին եւ ներկայացվել  վարույթն իրականացնող մարմնին։  Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31