Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ճապոնացի երաժիշտ, դիրիժոր Հիսայոշի Ինուեի նախաձեռնությամբ և Ճապոնիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Տոկիոյում տեղի ունեցան դաշնակահար և կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի համերգները:
Օգոստոսի 22-ին Տոկիոյի «Մուզա Կավասակի» սիմֆոնիկ սրահում դաշնակահարը հանդես եկավ Ճապոնիայի Մահլեր փառատոնի նվագախմբի հետ (դիրիժոր` Հիսայոշի Ինուե): Համերգին հնչեցին Արամ խաչատրյանի և Գուստավ Մահլերի ստեղծագործությունները:
Օգոստոսի 25-ին Տոկիոյի «Լյութեր Իչիգայա սրահում» տեղի ունեցավ Կարեն Հակոբյանի մենահամերգը: Ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և եվրոպացի մի շարք կոմպոզիտորների գործեր: Համերգին դաշնակահարը առաջին անգամ կատարեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը:
ՀՀ ԱԳՆ