Օգոստոսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Կարոլին Դուեզին:
Պարոն Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին Լիենգմեին պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել է արգասաբեր աշխատանք առաքելության ընթացքում:
Տիկին Կարոլին Դուեզը, բարձր գնահատելով ՀՀ ՊՆ և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության միջև համագործակցությունը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել այդ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկկողմ կրթական ծրագրերը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ պաշտպանության ոլորտի օրենսդրական և ներքին նորմատիվային, ներառյալ` մարտական փաստաթղթերում լիարժեքորեն ինտեգրման, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների ուղղությամբ համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն