Պեկինում ընթացող թեթեւ աթլետիկայի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչում նվաճած լեհ մրճանետորդ Պավել Ֆայդեկը հաղթանակը նշել է տեղի ռեստորաններից մեկում: Ալկոհոլային հարբածության ազդեցության տակ նա հյուրանոց է վերադարձել տաքսիով: Եվ երբ վճարելու համար գումարը չի բավականացրել,վարորդին տվել է նոր նվաճած ոսկե մեդալը: Ֆայդեկի մենեջերն այդ առիթով հայտարարել է, թե նա գարեջուր է ըմպել, ինչը հոգնածության պատճառով ազդել է մարզիկի վրա:
Առավոտյան հայտնաբերելով, որ մեդալը չկա, Ֆայդեկը դիմել է իրավապահ մարմիններին, որոնք գտել են վարորդին: Բանակցությունների արդյունքում վարորդը համաձայնել է պարգեւը վերադարձնել տիրոջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global look Press-ի