Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության Երևանի գրասենյակում՝ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության և Հայաստանի վարչության անդամ ընկերների, ինչպես նաև մասնագետների մասնակցությամբ, սկսվել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստի վերջնական գնահատականի շուրջ քննարկումները:
Քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն հանրությանն ու պատկան մարմիններին կներկայացնի նախատեսվող սահմանադրական բարեփոխումների շուրջ իր հավաքական գնահատականը:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության մամլո դիվան