Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Հայաստանում. գետնանցումը կահավորվել է հաշմանդամների համար նախատեսված հատուկ վերելակներով

Օգոստոս 26,2015 18:00

Երևանի քաղաքապետարան –մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով: Իրականացված աշխատանքին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:Վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր գոհունակությունն է հայտնել հատուկ կարիքներով մարդկանց համար մայրաքաղաքում կյանքի կոչված հերթական նախաձեռնության առիթով և նշել, որ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին լրջագույն ուշադրություն է դարձնում ոլորտի խնդիրներին, որոնք քաղաքային իշխանությունների հետևողականության շնորհիվ գնալով ավելի նվազում են: Հարկ է նշել, որ վերելակները նախատեսված են նաև մանկասայլակների համար:

Վերելակների առկայության վերաբերյալ կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, իսկ կոնկրետ շահառուներին վերելակից ինքնուրույն օգտվելու հարցում կաջակցեն տարածքի անվտանգության ծառայության աշխատակիցները: Հիշեցնենք, որ մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով այս տարի շարունակվել են փողոցների և մասնավոր ընկերությունների թեքահարթակների կառուցման աշխատանքները, բացի այդ, ձմեռվանից Երևանում երթևեկում են հաշմանդամների՝ վերելակներով կահավորված 10 ավտոբուսներ, որոնց թիվն առաջիկայում կավելանա, այժմ էլ վերելակով է կահավորվել Ա. Իսահակյանի արձանին կից գետնանցումը: Ի դեպ հաշվի առնելով, որ գետնանցումում նաև առևտրի կենտրոն է գործելու, այստեղ շինարարի հետ պայմանավորվածության արդյունքում կառուցվել է նաև հաշմանդամների զուգարան,ինչպես նաև տեղադրվել է միջհարկային մեկ այլ վերելակ: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական բոլոր նոր նախագծերում պարտադիր պայման է թեքահարթակների առկայությունը:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Իսկ մանկասայլակների տեղ չկա:

  2. Atshak says:

    ապրեք. լավ գործ եք ձեռնարկել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31