Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ»-ը Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա աշխատելու լիցենզիա ստացավ

Օգոստոս 26,2015 17:57

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ»-ին լիցենզիա տրամադրեց Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի վարչական տարածքում` Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա աշխատելու եւ հոսանք արտադրելու: Լիցենզիան կգործի մինչեւ 2030 թվականը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի նիստի օրակարգից: «ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Վարանցով» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը հանձնաժողովը սահմանել 23.631 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի եւ 28.357 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Հանձնաժողովն այսօր «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» ընկերությանն էլ թույլատրեց «Սիսական» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում փոփոխություն անել: «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ»-ն ունի արտադրության լիցենզիա եւ հայտով դիմել է հանձնաժողով, որպեսզի ստանա վերակառուցման լիցենզիա:

«ԱՔՍԱՏԻ» ՍՊԸ-ն էլ ՀԷԿ-ն արդեն կառուցել է եւ ներկայումս մտել է արտադրության փուլ, ուստի հանձնաժողովից թույլտվություն է ստացել լիցենզիայում փոփոխություն անելու:

«ԱՔՍԱՏԻ» ընկերության «Արեւիս-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 23.631 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի եւ 28.357 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաեւ «ՅՈՒՔՈՄ» ընկերության հայտի քննարկումը, որով թույլատրվեց 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 6-ը Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղեցնել հանրային շարժական կապի ցանցի 44 տարածաշրջանային կոդը (NDC) եւ նշված կոդով ամբողջական XXXXXX համարային շարքը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31