Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը արմատական նահանջ է

Օգոստոս 26,2015 16:42

«Երբ որ ուշադրություն եմ դարձնում տերմիններին, որոնք օգտագործվել են Սահմանադրության մեջ, ինձ մոտ տպավորություն է, որ այս փաստաթղթի նախագիծը ոչ թե սահմանադրական նախագծի հանձնաժողովում է, այլ կա՛մ առաքելական եկեղեցում են նայել, կա՛մ քաղաքական ուժի գրասենյակում են նայել»,- օգոստոսի 26-ին Հանրային քաղաքականության վերլուծության եւ երկխոսության Ապելլա ինստիտուտի կազմակերպած կլոր սեղան քննարկման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների ամբողջ նախագծի մեջ հանված է ժողովրդավարական հասարակության հասկացությունը. «Ժողովրդավարական հասկացությունը բացարձակապես գոյություն ունի միայն առաջին հոդվածում, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, իրավունքների սահմանափակման բոլոր դրույթներում բացակայում է ժողովրդավարական պետություն հասկացությունը, ժողովրդավարական հասարակություն հասկացությունը: Ես սա անվանում եմ սահմանադրական հեղաշրջման փորձ»:

Ըստ նրա՝ նախագիծը հետընթաց է ապրել ոչ միայն պարտավորություններից, այլ նաեւ ամենավատ համարվող սահմանադրական դրույթներից: Նա համարում է, որ նախագիծը արմատական նահանջ է, նույնիսկ վատ գործող Սահմանադրության նորմերից եւ մոտեցումներից եւ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության վերցրած միջազգային պարտավորությունների տրամաբանությանը:

«Այս սահմանադրության նախագիծը իրապես սահմանափակում է շատ ավելի մեծ չափով իրավունքներ, մասնավորապես՝ միավորների ազատությունը, տարբեր տեսակի միավորների միջեւ խտրականություն է դնում»,- ասաց Արթուր Սաքունցը

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31