Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի դատախազ. Խադիջա Իսմայիլովային ուղղված բոլոր մեղադրանքներն ապացուցվել են. Trend

Օգոստոս 26,2015 16:40

Բաքվի ծանր հանցագործների դատարանում այսօր տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով հերթական դատական նիստը:

Trend.az-ի տեղեկացմամբ՝ սկզբում Իսմայիլովայի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քննությունը վերսկսելու վերաբերյալ: Դատախազ Ռամզան Գադիեւը նշել է, որ դատավարությունը ճիշտ է ընթացել եւ լրագրողի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքներն ապացուցվել են:

Նա նաեւ ասել է, ոչ չկա հիմք քննություն վերսկսելու համար: Դատախազը դատարանից խնդրել է պաշտպանական կողմի միջնորդությունը չբավարարել: Դատարանը չի բավարարել միջնորդությունը:

Այնուհետեւ պաշտպանական կողմի ներկայացուցիչները ելույթ են ունեցել եւ խնդրել են արդարացնել Իսմայիլովային: Իր հերթին դատախազը նշել է, որ փաստաբանների ելույթը չի արտացոլում իրականությունը:

Դրանից հետո Խադիջա Իսմայիլովան դատավորից ժամանակ է խնդրել վերջին խոսքը նախապատրաստելու համար: Դատավորը ընդմիջում է հայտարարել եւ հաջորդ դատական նիստը նշանակել օգոստոսի 31-ին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31