Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների դասացուցակն այնպիսին է, որ երեխայի պայուսակը մի քանի կիլոգրամ է կազմում (Տեսանյութ)

Օգոստոս 26,2015 16:24

Տարրական դասարանների աշակերտների դպրոցական պայուսակները պետք է լինեն 600-700 գրամ, միջին եւ բարձր դասարաններում սովորող երեխաներինը` 1 կիլոգրամ: Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի

10 տոկոսը: Սրանք առողջապահական նորմեր են, որոնց ծնողները պետք է հետեւեն, հակառակ դեպքում երեխաները կարող են առողջական խնդիրներ ունենալ: Այսօր առողջապահության նախարարությունում նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե ով է վերահսկում, որպեսզի այդ նորմատիվները պահպանվեն եւ արդյոք առաջին դասարանցու ուսումնական պլանն այնպես է կազմած, որպեսզի գրքերի կշիռը համապատասխանի նորմերի պահանջներին, ասաց, որ ծնողները պետք է հետեւեն եւ պահանջեն, որպեսզի պահպանվեն նորմերը:

Այն դիտարկմանը, թե ինչ է, պետք է ծնո՞ղը կազմի ուսումնական պլանը կամ ԿԳ նախարարությանը բողոք գրի, որ դասացուցակն այնպիսին է, որ երեխայի պայուսակը կարող է սահմանված նորմերից մի քանի անգամ ավելի կշռել, տիկին Պետիկյանն ասաց, որ կարող է ծնողական ժողովներին այդ հարցը բարձրացնել եւ այլն:

Նույն կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը ծնողներին հորդորեց երեխաներից հեռու պահել բջջային հեռախոսները, պլանշետները, որպեսզի երեխաներն այդքան վաղ տարիքից չենթարկվեն ճառագայթման: Եթե, նույնիսկ, դպրոցահասակ երեխաները կրում են հեռախոս, ապա դրանք չպահել մարմնի վրա, գրպանում այլ` պայուսակում: Մասնագետը նաեւ խորհուրդ տվեց դպրոց գնացող երեխաների հետ, որպես նախաճաշիկ, չդնել այնպիսի շուտ փչացող սնունդ, որը կարող է երեխայի թունավորման պատճառ դառնալ:

Նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենային «բրդուճներին» եւ անվնաս սննդին: Լիլիթ Ավետիսյանի խոսքերով, եթե ծնողները գումար են տալիս, որպեսզի երեխան ինքը ուտելու մի բան գնի, ապա երեխաներին զգուշացնեն, որ կրեմային թխվածքներ կամ մայոնեզով, թթվասերով աղցաններ չգնել, քանի դեռ շոգ եղանակները չեն նահանջել:

Հիշեցնելով ամռան ընթացքում տեղի ունեցած թունավորման բազմաթիվ դեպքերը՝

տիկին Ավետիսյանն ասաց, որ ծնողները պետք է խստորեն հետեւեն երեխաների հիգիենային, ուտելուց առաջ, զուգարանից հետո սովորեցնեն պարտադիր ձեռքները լվանալ, նրանց հետ միանվագ օգտագործման անձեռոցիկներ դնել, սովորեցնել, որպեսզի երեխան հետեւի մաշկի, սեռական օրգանների, եղունգների հիգիենային:

Աիդա Պետիկյանի խոսքերով, ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխաների կեցվածքին, ճիշտ կազմակերպեն նրանց սնուցումը եւ հետեւեն, որպեսզի դպրոցական պայուսակը ճիշտ լինի, որպեսզի լարվածություն չստեղծի ուսային գոտու եւ ողնաշարի համար:

Ըստ տիկին Պետիկյանի, կարեւոր են նաեւ երեխայի դպրոցական սեղանի ու նստարանի չափսերը: Ծնողը նաեւ պետք է ուշադրություն դարձնի՝ երեխան հարթաթա՞թ է թե` ոչ, եւ, եթե հարթաթաթ է` ճիշտ կոշիկ հագցնի, որպեսզի երեխայի ողնաշարի կեցվածքը չխախտվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31