Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Եվրոպական կոնվենցիան ընդունում է՝ կրոնական ազատությունը պետական անվտանգությանը վտանգ չի ներկայացնում

Օգոստոս 26,2015 15:47

«Պետք է ազնիվ լինենք եւ ասենք, որ նոր Սահմանադրության ընդունման մասին է խոսքը»,- օգոստոսի 26-ին Հանրային քաղաքականության վերլուծության եւ երկխոսության Ապելլա ինստիտուտի կազմակերպած կլոր սեղան քննարկման ընթացքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա ուշադրություն դարձրեց 16-րդ հոդվածի վրա՝ պետություն եւ կրոնական կազմակերպություններ, ըստ նրա՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ մի կողմից ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից եւ նոր հոդված է ավելացել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի». «Ոնց որ կրոնական կազմակերպությունները եւ Հայ առաքելական եկեղեցին տարբերություն է մտցված: Սա Սահմանադրության մեջ անընդունելի է, գործող Սահմանադրության հոդվածը ինձ համար նույնպես անընդունելի է: Դա գուցե սուբյեկտիվ մոտեցում է, ինձ համար պետք է գրված լիներ, որ կրոնական բոլոր կազմակերպությունները եւ եկեղեցիները, եւ պետք է այդպես նշեին, որ տարընթերցում չլինի, ընդհանրապես անջատ են պետությունից եւ հավասար են օրենքի առաջ: Այստեղ շատ խուճուճ է գրված, որը տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է դառնալ»:

Ավետիք Իշխանյանը անդրադարձավ նաեւ 40-րդ հոդվածին՝ մտքի, խղճի ազատություն, որտեղ նշված է, որ այն կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակության կարգի, առողջության, բարոյական եւ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով. «Եթե մենք նայում ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ապա 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածը խոսքի ազատության, արտահայտվելու ազատության եւ խաղաղ հավաքների ազատության սահմանափակումների մեջ գրված է նաեւ պետական անվտանգության հարցը, բայց ոչ խղճի ազատության մեջ: Այսինքն՝ եվրոպական կոնվենցիան ընդունում է այնպես, որ խղճի ազատությունը, կրոնական ազատությունը պետական անվտանգությանը վտանգ չեն ներկայացնում իրենցից, այստեղ ավելի խստացված է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31