Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա իրականացնում սահմանադրական բարեփոխումներ, կամ ՀՀ քաղաքացու «վերջին խոսքը»

Օգոստոս 26,2015 15:37

«Դա ոչ հիմնավոր դիրքորոշում է, իրականության հետ կապ չունի»,-հարցին` ի՞նչն է պատճառը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այս ժամանակահատվածում է որոշել իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Պարոն Զաքարյանը որպես իր ասածի հիմնավորում՝ նշեց, թե ՀՀ նախագահն այն առանցքային գործիչներից է, որի կենսագրությունը սերտորեն առնչվել է ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ:

Ըստ Արտակ Զաքարյանի` սահմանադրական բարեփոխումները հիմնավորված են, քանի որ դրանք հանրային և քաղաքական պահանջարկների դաշտից են:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` այս հարցում վերջին խոսքը ՀՀ քաղաքացունն է. «Այդ պատասխանը մենք կստանանք սահմանադրական հանրաքվեի արդյունքում: Կընդունի, թե`ոչ, դա ՀՀ քաղաքացու վերջնական խոսքն է, հանրաքվեն: Բայց մինչև հանրաքվեի օրը մեզ հաջողվելու է մեր քաղաքացիներին տեղ հասցնել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք նոր Սահմանադրության հետ կապված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31