«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող՝ Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանը դուրս է եկել օրեր առաջ հայտարարված հացադուլից:
Հիշեցնենք, որ նա հացադուլի էր դիմել՝ պահանջելով արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովից՝ կատարել վերաքննիչ դատարանի որոշումը, որով դատարանը գտել էր, որ դատապարտյալի ռեժիմի փոփոխության մերժումը պետք է լինի պատճառաբանված:
Այվազյանի հարազատների փոխանցմամբ՝ հացադուլի ամբողջ ընթացքում դատապարտյալը հատուկ պատժախցում եղել է առանց անկողնային պարագաների, ներքնակի: Հացադուլի մեջ գտնվելով հանդերձ՝ քնել է մետաղավանդակաճաղերից պատրաստված հարմարության վրա:
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում