Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսանգի ջրամբարի շուրջ ադրբեջանական բողոքը` շանտաժ

Օգոստոս 26,2015 15:17

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի կարծիքով` ադրբեջանցիների` Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցի շահարկումը շանտաժ է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչին բողոքել է, թե «Սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից, հայերը թույլ չեն տալիս»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք հայկական կողմը քայլեր չի՞ ձեռնարկելու այս հարցի կապակցությամբ և մտավախություն չունե՞ն, որ ադրբեջանցիների` այս հարցի նման հետևողականությամբ բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ եվրոպացիները սկսեն հիմնավոր համարել նրանց դժգոհությունը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ադրբեջանցիները բազմիցս շահարկել ու շահարկում են այս հարցը` անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով, որ ԼՂՀ-ն էկոլոգիական շրջափակում է իրականացնում Դաշտային Ղարաբաղի որոշ բնակավայրերի նկատմամբ: Դա բացառապես ապատեղեկատվություն է և շահարկում, ինչ-որ տեղ նաև շանտաժ: Չեմ կարծում, որ բոլոր այն մարդիկ, որոնք խնդրի էությանը տիրապետում են, կարող են տրվել ադրբեջանական շանտաժին: Սարսանգի ջրամբարը բնական ռեսուրսների պաշար է, ծառայում է իր նպատակին:

Ինչ վերաբերում է մեր քայլերին, ապա նշված հարցի բարձրացման դեպքում մեր պատասխանը հստակ է. թող գնան, իրականացնեն մոնիտորինգ: Իհարկե, մտավախություն կա, որ անտեղյակ մարդիկ կարող են տրվել ադրբեջանական շանտաժին, բայց Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդիր գոյություն չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31