Երևանի թիվ 170 ավագ դպրոցը «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում համալրվել է դպրոցական նոր գույքով:
«Նախարարությունը ձեռնամուխ եղավ մի ծրագրի, որով փորձում է արձագանքել ուսուցիչների այն դժգոհություններին և խնդիրներին, որոնք առաջանում են աշակերտական հնամաշ կահույքի հետ կապված»,- նոր գույքով համալրված թիվ 170 ավագ դպրոց այսօր կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ ողջ հանրապետության տարածքում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ գալիք ուսումնական տարին հավուր պատշաճի դիմավորելու և երեխաների համար լավագույն պայմաններն ստեղծելու համար:
«Մենք որոշեցինք նախևառաջ օգնել ավագ դպրոցներին, որոնց կահույքն ավելի մաշված էր, և հանրապետության բոլոր ավագ դպրոցների համար Համաշխարհային բանկի աջակցությամբ ձեռք բերեցինք շուրջ 24 հազար աշակերտական աթոռ, 12 հազար աշակերտական սեղան, նաև թարմացրեցինք ուսուցիչների գույքը՝ սեղան, աթոռ, պահարան և այլն: Քանի որ խնայողություն է առաջացել գնումների գործընթացում, կկարողանանք գույք մատակարարել նաև այն միջնակարգ դպրոցներին, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 և ավելի է»,- ասաց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել մարզպետարանների և քաղաքապետարանների հետ՝ ավագ դպրոցների դեռևս պիտանի գույքը տրամադրել դրա կարիքն ունեցող մյուս դպրոցներին:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարը՝ Զոհրապ ԵԳԱՆՅԱՆԻ