Օգոստոսի 25-ին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվեց «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվեցին Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ հեղինակի գրառումներով և բացատրագրերով։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության, Ռազմական թանգարանի, և «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս տեսավ նաև Արմին Վեգների «Հայերի արտաքսումը դեպի անապատ» գրքի շվեդերեն ծանոթագրված հրատարակությունը։
Բացմանը մասնակցեցին խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը, քրիստոնեա-դեմոկրատների խմբակցության ղեկավար Անդրեաս Կարլսոնը, պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան Ռազմական թանգարանի տնօրեն Էվա-Սոֆի Էրնստելլը և պատմաբան Վահագն Ավետյանը։
Ցուցահանդեսը գործելու է երեք ամիս։
Կարդացեք նաև
Ռազմական թանգարանը հանդիսանում է Ստոկհոլմի առաջատար մշակութային հաստատություններից մեկը և ներառված է պարտադիր կրթական ծրագրերի մեջ։
ՀՀ ԱԳՆ