Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սատանան մանրուքների մեջ է». Հայկ Ալումյանը ՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Օգոստոս 26,2015 12:56

«Սա նոր Սահմանադրություն է, բայց եթե իրենք դա խոստովանեին, իրենք պետք է գրեին, որ ուժը կորցրած ճանաչեին 1995 թվականի Սահմանադրությունը»,- օգոստոսի 26-ին Հանրային քաղաքականության եւ երկխոսության Ապելլա ինստիտուտի կազմակերպած կլոր-սեղան քննարկման ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ ոչ մի ձեւ հնարավոր չէ բացատրել, թե ինչու պետք է ուժը կորցրած ճանաչել Սահմանադրությունը. «Հիմա մենք պետք է ընդունենք, որ սրանք փոփոխություններ են, իրենք անունն այդպես են դրել: Եթե սա փոփոխություն է, ես կարծում եմ հետեւյալը՝ հանրաքվեի ժամանակ մարդու կողմից իր ձայնը այս կամ այն որոշման օգտին տալը, մարդու կարծիքի արտահայտման ոլորտի մեջ է գտնվում լիարժեք. մարդը իրավունք ունի ունենալ կարծիք եւ ազատորեն արտահայտել այդ կարծիքը:

Հանրաքվեի ընթացքում քվեարկությունը այդ իրավունքի իրականացման ձեւերից մեկն է, ուրեմն՝ եթե դա այդպես է մենք ունենում ենք հետեւյալ խնդիրը՝ նախագծի մեջ կան իրար հետ չփոխկապակցված, սերտորեն չկապված տարբեր առաջարկներ, օրինակ՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների գլխից տարբեր առաջարկներ, Ազգային ժողովի եւ ընդհանրապես իշխանությունների ձեւավորման հետ կապված փոփոխություններ եւ առաջարկություններ, որոնք իրար հետ կապված չեն, բայց մեզ ասում են, որ մենք ունենք ընդամենը մեկ ձայնի իրավունք: Այսինքն՝ եթե դու ասում ես՝ այո՛, համաձայն եմ, դու նաեւ քվեարկում ես այն փոփոխությունների օգտին, որոնց դու այդքան էլ համաձայն չես, ուղղակի դու ուրիշ հնարավորություն չունես: Եթե դու ասում ես՝ ո՛չ, դրանով դու քվեարկում ես ի վնաս այն փոփոխությունների, որոնք դու կուզեիր, որ դրանք լինեին, հետեւապես՝ սատանան մանրուքների մեջ է. մեզ ստիպում են երկու դեպքում էլ գործել մեր կամքին հակառակ որոշ մասով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31