ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խոստանում է փակագծեր բացել:
-Պարոն Էնֆիաջյան, երեկ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումը հնարավորություն տվե՞ց վերջնականապես ճշգրտելու ԲՀԿ դիրքորոշումը:
-Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումը, այո, տվեց մեզ հուզող որոշ հարցերի պատասխանները, եւ արդեն խորհրդարանում, բովանդակային քննարկումների ժամանակ, երբ մենք կունենանք վերջնական տեքստը, կուսակցության եւ խմբակցության դիրքորոշումը պաշտոնապես կներկայացնենք:
-Սակայն, արդեն կարծես թե հայտարարել եք, որ «ՈՉ»-ի քարոզարշավին չեք միանալու, ինչը առանձնապես դուր չի եկել «ՈՉ»-ի ձեր որոշ գործընկերների:
Կարդացեք նաև
-Այո, մենք հայտարարել ենք, որ «ՈՉ»-ի քարոզարշավին չենք միանալու եւ բովանդակային քննարկումների ժամանակ մեր դիրքորոշումը հստակ կհիմնավորենք:
Նորից եմ ուզում կրկնել. որեւէ քաղաքական ուժ, որեւէ գործիչ փորձ անգամ թող չանի իր սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելու համար շանտաժի ենթարկել ԲՀԿ-ին: Եթե ոմանց թվում է, որ շանտաժով, իրենց կիսատ-պռատ քարոզչական ռեսուրսներով կարող են մեզ վարկաբեկելու փորձեր անել, կարող են ինչ-որ ջահելների «քսի» տալ մեր վրա, ապա խորապես սխալվում են:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի հստակ գիտակցի, որ անիմաստ է փորձել այլ քաղաքական ուժի ռեսուրսի հաշվին սեփական օրակարգը առաջ մղել: Մեր դեպքում դա հաստատ չի գործելու:
Ուստի, կրկին մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում հարգել մեր անցած միասնական ճանապարհը, հարգել բոլոր այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, որը տարբերվում է իրենց դիրքորոշումից եւ փորձ չանել այլոց սեւացնելու ճանապարհով բոնուսներ հավաքել:
Եթե կլինի որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ, որը կընտրի այդ ճանապարհը, ապա մենք ընդունում ենք ցանկացած մարտահրավեր ու խոստանում եմ, որ շատ փակագծեր են բացվելու:
Ի վերջո, եթե ԲՀԿ-ն գոյություն չունի, ինչպես որոշ մեր գործընկերներ են փորձում նման զվարճալի հայտարարություններ անել, ապա հարց եմ տալիս` ինչո՞ւ եք այդ «գոյություն չունեցող» ուժի մոտ տարբեր մունետիկներ ուղարկում, հորդորում, խնդրում, համոզում, որ միանանք «ՈՉ»-ի քարոզարշավին, ասում, որ առանց ԲՀԿ-ի տարածքային կառույցների, շտաբների, մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների դժվար է լինելու «ՈՉ»-ի շարժումը առաջ տանել: Ընդունեք`խիստ անտրամաբանական եւ անհասկանալի մոտեցում է:
Ինչեւէ, մենք հարգում ենք մեր բոլոր այն գործընկերների դիրքորոշումը, որը տարբեր է մեր դիրքորոշումից եւ քաղաքական դաշտի բոլոր հիմնական խաղացողներին կոչ ենք անում կոռեկտության եւ միմյանց տեսակետը հարգելու: Վստահեցնում եմ. հատկապես ԲՀԿ-ի դեպքում շանտաժն ու տարբեր գյադաների մեյդան գցելը հաստատ չի աշխատելու:
-Այդուհանդերձ, բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն հրաժարվեց իր արմատական դիրքորոշումից, երբ նախկինում պնդում էր, որ առաջարկվող փոփոխությունները իշխանության վերարտադրություն են ապահովելու:
-Նախ, մենք նախագծի պետ կապված դեռ բազմաթիվ մտահոգություններ ունենք, եւ կրկնում եմ. բովանդակային քննարկումների ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Իսկ հիմա ընդամենը կարճ մի դիտարկում անեմ. 2005-ին փոփոխված սահմանադրությամբ նույն Հանրապետական կուսակցությանն այդ ի՞նչը կամ ո՞վ խանգարեց թե 2007-ին, եւ թե 2012-ին փայլուն կերպով վերարտադրվելու: Ուստի, այդ ամենի մասին արդեն խորհրդարանում` քննարկումների ժամանակ:
Եվ մեկ էլ մի բարեկամական խորհուրդ տարբեր գագիկ համբարյաններին, լեւոն շիրինյաններին ու նրանց հավասարվեցված, իբր, «քաղաքագետների». ձեզ կերակրողներին փոխանցեք, որ ԲՀԿ-ի դռները քիչ մաշեն տարբեր խնդրանքներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այո, եթե ԲՀԿ-ն գոյություն չունի, ինչու են այդքան շրջանառում նրա անունը, ինչու են տարբեր այսպես կոչված անկախ փորձագետներ իրենց սրբազան պարտքը համարում խոսել նրա մասին: Ի վերջո, արդեն ոչ արդի թեմա է այս մասին խոսել: Ողջ հասարակությունն է տեսնում ԲՀԿ-ի ներկայիս գործունեոությունը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ԲՀԿ-ն չի միանում ոչ-ի ճակատին, նա ադ մասին արդեն հանգամանալից բացատրել է: Ի վերջո, ԲՀԿ-ի տարիների ժողովրդակենտրոն աշխատանքն է տեսել ժողովուրդը, մնացածին էլ է տեսել: Այնպես որ, ժողովուրդը շատ լավ գիտի՝ ով ով է:
Ժողովրդակենտրոն աշխատանք?
Դա որն է? Որ փողոցում մարտի 8-ին` ՄԵԿ ՕՐ ծաղիկ էին բաժանում ու ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերությամբ ՄԵԿ ՇԱԲԱԹ ցույց տալիս? Թե որ Գագիկ Ծառուկյանը հարկեր չվճարելով է բարեգործություն անում: ԻԲՐ բարեգործություն:
Վահե Էնֆիաջյանն իր խոսքում հստակ ասում է, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու Ոչ-ի քարոզարշավին,
սա պետք է բավարար հիմք հանդիսանա որոշ քաղաքական ուժերի և անհատների համար, որպեսզի դադարեն անընդհատ շահարկել ԲՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու հարցը և դրանով փորձեն իրենց ցածր վարկանիշը բարձրացնեն և հասարակությանը հայտնի դառնան:
Ուղղակի պետք է հասկանալ, որ Ոչ-ի վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններ անելու փոխարեն կարելի է նաև խորապես ուսումնասիրել նոր սահմանադրական մոդելը և այն մոտեցնել իդեալականին՝ ինչով և զբաղվում է ԲՀԿ-ն:
Շատ դիպուկ, ուղիղ խոսքով ասված միտք, վստահ եմ` ում հասցեագրված է լավ հասկացավ Էնֆիաջյանի խոսքը:
Թեպետ շատ լավ հասկանում եմ` լուսանցքում հայտնված թեկուզև ոչ մեծ տրամաչափի, բայց գործիչների խառնաշփոտ պահվածքը, սակայն դա թույլ չի տալիս վերոնշյալներին անցնել էթիկայի սահմաններն ու ընկնել տվայտանքների գիրկը:
Հ.Գ. Անլուրջ եմ համարում ՀՀ Քաղաքացի ծածկանվամբ, բայց ֆեյք էջի մեկնաբանությանը կարծիք հայտնեմ…
Ուզուոմ եմ հիշեցնել <>, որ հազարավոր քաղաքացիներ հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հնարավորություն են ստացել անվճար վիրահատվելու կամ այլ բուժ օգնություն ստանալու, որ Գագիկ Ծառուկյանի կողմից բազմահազար ծերունիներ ու թոշակառուներ օգնություն են ստացել, հազարավոր ուսանողներ հնարավորություն են ստացել ուսման վարձը վճարելու, որ չհեռացվեն ԲՈՒՀ-ից, ի դեպ Գագիկ Ծառուկյանը այդ ամենն արել է առանց նայելու մարդկանց կուսակցական պատկանելիությանը: Ես ցավում եմ եթե մարտի 8-ին ձեզ ծաղիկ չի հասել…չարժե դրա համար նման վարքագիծ ցուցաբերել…իսկ ինչ մնում է հարկեր չվճարելուն, ուրեմն իմացեք, որ եթե դա իրականությանը համապատասխաներ, ապա վաղուց արդեն հստակ միջոցներ կկիրառվեին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սակայն հարկայինի բազմաթիվ ստուգումներից և ոչմեկում որևէ հարկերից խուսափման կամ չվճարման դեպք չի արձանագրվել:
p.s. ի դեպ,եթե մի փոքր պատկերացում ունեք բարոյականության մասին, ապա հանգիստ թողեք Գագիկ Ծառուկյանին, նա այլևս քաղաքականության մեջ չէ, հարգեք Գագիկ Ծառուկյան մարդու դիրքորոշումը…
Հարգելի Կորյուն
Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, դրա համար էլ նրա չվճարած հարկերը չեն բացահայտվում: Նա Սերժ Սարգսյանի ձեռամբ ԴՈԴԻ ԳԱԳՈ դարձավ ու հեռացավ քաղաքականությունից: Բարեգործություն անում են սեփական գրպանից, ոչ թե պետությունից գողացած փողերով: Ժամանակին Գագիկ Ծառուկյանի մայրը խոստովանեց, որ հարկեր չեն վճարում ու հիմնավորեց` վճարենք, որ գնան կազինո խաղան??? Այն ժամանակ ոչ մի ստուգում չեղավ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը դեռ ԴՈԴԻ ԳԱԳՈ չէր: Նա հոժարակամ դարձավ Սերժ Սարգսյանի ԴՈԴԻ ԳԱԳՈՆ, որ շարունակի հարկեր չվճարել:
Էս ՀՀ քաղաքացուց խոսելուց պարզ երևում է, որ իրոք նրան ծաղիկ չի հասել: Հետաքրքիր ա, իրական կյանքում էլ կարող եք էսպս խոսել, թե վիրտուալ հարթակում եք կարողանում այսպես հոխորտալ