Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Սա նոր սահմանադրության նախագիծ է»

Օգոստոս 26,2015 12:22

Հանրային քաղաքականության վերլուծության եւ երկխոսության Ապելլա ինստիտուտը օգոստոսի 26-ին կլոր-սեղան քննարկում էր կազմակերպել «Մարդու իրավունքի դրույթները սահմանադրական փոփոխությունների նախագծում» թեմայով:

Կլոր-սեղան քննարկման ընթացքում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում սեփականության իրավունքի նահանջ կա գործող Սահմանադրությունից:

«Կա այսպիսի ախտորոշում՝ բուժական ախտորոշում. որոշակի դեղորայքով բուժում ես կատարում, որպեսզի պարզես՝ այդ հիվանդությունը կա՞, թե՞ չկա: Եթե դու չգիտես, թե ինչ հիվանդություն կա, մնացած բոլոր միջոցներն օգտագործել ես եւ չես բացահայտել հիվանդությունը, ունես հայտնի դեղորայք, որը կոնկրետ հիվանդության բուժմանն է ուղղված, այդ դեղորայքը օգտագործում ես, եթե բուժվեց, ուրեմն՝ այդ հիվանդությունն էր, եթե չբուժվեց՝ այդ հիվանդությունը չէր: 2005 թվականի Սահմանադրությամբ էլ կամ «Հավաքների ազատության մասին» օրենքի ընդունմամբ բացահայտեցինք մի հիվանդություն, թե ինչ էր եղել գործող Սահմանադրության պարագայում, գործող օրենքի պարագայում: Մենք դատարաններում գործը պարտվում էինք, դատարանում մեր բարձրացրած իրավական խնդիրները մերժում էին՝ ասելով՝ ամեն ինչ լավ է, բայց նոր նախագծում անում էին այնպես, որ այն, ինչ որ մենք վերագրում էինք՝ դառնա օրինական: Նույնը վերաբերվում է այս Սահմանադրությանը»,- ասաց նա:

Արտակ Զեյնալյանը խոսեց նաեւ դատապարտյալների ընտրական իրավունքի մասին: Ըստ նրա՝ պետք է ընտրություն կատարելու կամքը ազատորեն ձեւավորված լինի. «Մարդը անազատության մեջ, ում նկատմամբ կա հարկադրանքի միջոց, այսինքն՝ ազատ չի, ուղղակի ազատ չի այդ մարդը: Իհարկե՛, ազատությունը որոշակի պայմանականություններ ունի, հիմա մենք ազա՞տ ենք, թե՞ ոչ, բայց նա մեր չափ էլ ազատ չի, եւ նրա մոտ կամքի ձեւավորումը ազատորեն չի իրականանում: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես սա չեմ ուզում որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնել, դրա համար կարծում եմ՝ դատապարտյալների՝ քվեարկությանը մասնակցելը հակասում է այս կամքի ազատ ձեւավորման սկզբունքին: Նրանք քվեարկում են, որոշակի կշիռ ունենում է իրենց ձայնը՝ անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել, համընկե՞լ է արդյոք իմ քվեարկության հետ, իմ համոզմունքի հետ, բայց արդեն կա գործոն, ազդակ, որ նրա մոտ կամքն ազատ չի ձեւավորվել»:

Վերջում իրավապաշտպանը հավելեց. «Կարծում եմ, որ սա նոր սահմանադրության նախագիծ է, եւ պետք է ժողովրդին ազնվորեն ասել, որ սա նոր սահմանադրություն է, եւ պետք է որոշեք՝ ընդունո՞ւմ եք, թե՞ ոչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31