Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանին հարցրինք, թե որդու՝ Արագածի ձերբակալման մասին: Նա հայտնեց, որ ինքն այդ մասին կայքերում է կարդացել:
Ա. Թամրազյանի խոսքերով՝ ինքը հույս ունի, որ որդու նկատմամբ արդարադատություն կիրականացվի: Նա ասաց. «Դեպքի ժամանակ նա հուզմունքի մեջ է եղել, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության»:
Նշենք, որ Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից Արագած Թամրազյանը հետախուզվում էր 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ