Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդը հասարակաց տունն է. «Չորրորդ իշխանություն»

Օգոստոս 26,2015 12:05

Արման Սահակյանը այդպես է բացատրել, որ կազինո կառուցելը օրենքը չի արգելում, եթե ներդրողի կողմից $100 մլն-ի ներդրում է կատարվում։ «Այդ հանգույցում արդեն տարբեր տեսակի կառույցներ կան՝ «Ակոռի», «Արջանոց», «Հավանա» ռեստորանային համալիր, ծաղկի սրահ, ժամանցի կենտրոններ։ Ոչ պրոֆեսիոնալ եզրակացությունների արդյունքում ամեն ինչ անում ենք, որ ներդրողները հուսահատվեն, ախր ոչինչ չի պատահել, Համալիրը մնալու է իր տեղում, վերանորոգվելու է, դառնալու է մեր քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկը»։

Ապշեցուցիչ տրամաբանություն է։ Այսինքն, եթե Կիեւյան կամուրջի մոտ «Հավանա» ռեստորան կա, ուրեմն Համալիրում պետք է կազինո լինի։ Այդ տարածքում իսկապես ամեն ինչ էլ կա. ռեստորան, սրճարան, ժամանցի վայր, բայց կազինո չկա։

Երկրորդ, եթե ներդրողները կեղծ կազմակերպության անվան ներքո են գործում, ապա նրանք ինչպե՞ս պետք է հուսահատվեն։ Այսինքն, եթե ի սկզբանե որոշել են Համալիրում կազինո կառուցել, դրա համար գնորդի հետ կապված թատերական ներկայացում են տալիս, դրանից հետո նրանք ինչո՞ւ պետք է հուսահատվեն։ Էշը կերել, պոչի վրա խռովելո՞ւ են։

Եվ վերջապես, 100 մլն դոլարի շեմը։ Իբրեւ այդքան ներդրում անելու դեպքում կարելի է կազինո կառուցել։ Բնականաբար, այսօր Հայաստանում նման գումարի ներդրումը բացառված է։ Մանավանդ հիմա, երբ դրամը «հաղթական» ուղիով գահավիժում է, տնտեսությունը արդեն կաթվածահար է լինում:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31