Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Երիտասարդը պիտի կարողանա իր խելքով պահել ընտանիքը»

Օգոստոս 26,2015 11:46

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գեղարքունիքի մարզում մասնակցում էր տեղի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Մարզ այցի շրջանակներում նա եղավ նաև Գավառի պետական համալսարանում (ԳՊՀ), որտեղ բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց նախորդ տարվա ձեռքբերումները և նշեց, որ հաջորդ ձեռքբերումը նոր ուսումնական տարում լինելու է բուհի ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հավատարմագրումը, որը ենթադրում է հաստատության որակի գնահատում:

Ռ. Հակոբյանը նշեց նաև, որ ԳՊՀ-ում 2014 թվականին ձեռնարկվել են նպատակային միջոցառումներ՝ ԳՊՀ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի և ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգի դրույթների իրականացման ուղղությամբ. «Համալսարանն աշխատում է իր որդեգրած «Կրթություն՝ առանց կոռուպցիայի» և «Կրթությունն՝ ընդդեմ կոռուպցիայի» սկզբունքներին համապատասխան»,- ընդգծեց համալսարանի ռեկտորը:

«Բուհի ձեռքբերումները հետևողական աշխատանքի արդյունք են,- նկատեց Արմեն Աշոտյանը և շեշտեց, որ Գավառի պետական համալսարանը, կրթօջախ լինելուց զատ, նաև մեկ այլ կարևորագույն առաքելություն է իրականացնում. «Հատկապես մարզային բուհերը Նախարարության կողմից դիտվում են որպես կարևորագույն կառույցներ մարդկանց տեղերում պահելու գործում: Խոստովանենք, որ բուհի գոյությունը չի ենթադրում միայն կրթական ծառայությունների մատուցում. բուհի գոյությունը մարդուն հողին կապելու առաքելության մեջ է նաև: Իհարկե, ես շատ եմ ուրախանում, երբ մայրաքաղաքի բուհերում տեսնում եմ մարզաբնակ ուսանողների, բայց դա էլ չափ ունի: Եվ շատ կարևոր է, որ մարզերի բուհերը կարողանան իրենց կարևոր գործն անել՝ կապել երիտասարդին իր հողին, իր մարզին՝ կանխելով կրթական միգրացիան դեպի մայրաքաղաք, որը հետագայում վերածվում է նաև աշխատանքային միգրացիայի»:

Կրթության և գիտության նախարարը կարևորեց մեր երկրում այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ երիտասարդն իր ուժերով, իր խելքով կկարողանա ընտանիք պահել, հասարակության մեջ իրեն գնահատված զգալ, թե´ բարոյապես, թե´ ֆինանսապես ամուր լինել. «Սա է բարձրագույն կրթության կարևորագույն առաքելություններից մեկը: Եվ մենք պետք է հասնենք այն վիճակին, որ երիտասարդների բարեկեցությունն ուղղակիորեն կախված լինի իրենց գիտելիքներից, հմտություններից ու իրենց աշխատելու հնարավորություններից: Սա այն լավագույն մոդելն է, որին ձգտում են եվրոպական բոլոր երկրները»,- նշեց նախարարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ Զոհրապ ԵԳԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Աշոտյանն ասում է երիտասարդն իր ուժերով, իր խելքով կկարողանա ընտանիք պահել:

    Ինքն է խելքով ընտանիք պահում, թե իր սանիկ ու պատգամավոր Կարեն Ավագյանը??? Լիսկայի որդին է խելքով ընտանիք պահում, թե վարչապետի փեսան կամ որդին??? Կարելի է անվերջ թվարկել: Ցինիզմն էլ պիտի սահման ունենա, Աշոտյան տղա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31