Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրը թեւեր չունի՞, որ թռնի

Օգոստոս 26,2015 11:33

«Մարզահամերգային համալիրը մնալու է Հայաստանում, թեւեր չի առնելու ու թռնի-գնա»: Այսպես պատասխանեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ Երեւանի մարզահամերգային համալիրի ճակատագրի վերաբերյալ իրեն ուղղված հարցին:

Իսկ պարոն նախարար, չե՞ք ասի, թե ո՞ւր թռավ Երեւանի Երիտասարդության պալատը, Հայաստանից ո՞ւր թռան բազմաթիվ շենքեր, ինչպե՞ս բառացիորեն անթեւ-անոտ մնացին շատ ու շատ շենքեր, ո՞ւր է պատրաստվում թռնել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը: Իսկ Դուք ասում եք հո թեւեր չի՞ առնելու ու թռնի: Հայաստանում թեւ առնում են բոլորը եւ ամեն ինչ, ում ՀՀ իշխանությունները «թռած» են ուզում տեսնել:

Հ.Գ. «Մարզահամերգային համալիրը մնալու է Հայաստանում, թեւեր չի առնելու ու թռնի-գնա» ձեւակերպումը ոչ մի կերպ չի ներգրվում Ձեր ո՛չ արտաքինին, ո՛չ բառապաշարին: Անհասկանալի էր, թե ինչո՞ւ փորձեցիք բացասական երանգ տալ Ձեր կերպարին:

Արտավազդ ՄՈՍԻՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    վարդան այվազյանից անցավ պարոն նախարարը:

  2. մոսո says:

    Ղարաբաղցիք թռցնում են աչքի եկածը, թեւավոր լինի թե անթեւ: Արմավիան, Սեանի կասկադը, Հրազդանի ՋԵԿ, ՀԵՑ, եւ այլն, վերջերս էլ Տաթեւ ՀԵԿ-ը թռավ՝զուռնա դհոլով: Համալիրն էլ հաջող օդ կբարձրանա: Ախմախ թուրքերը վայնասուն են դրել ամբողջ աշխարհով …փոխանակ փառք տան ալլահին, որ պրծել են ..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31