Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ է սպասվում Սյունիքի մարզպետի որդուն. «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2015 11:19

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետի որդուն եւ Հարություն Զաքարյանին ենթարկել է դատահոգեբուժական փորձաքննության։ Ինչպես գիտենք՝ մարզպետի որդին բանակից ազատվել է «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ախտորոշմամբ. այսինքն՝ հոգեկան խնդիրներ ունի։ Տեղեկացանք, որ ծեծի գործով տուժող Հարությունը եւս բանակից ազատվել է լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Ուստի, եթե փորձաքննության արդյունքներով եւս մեկ անգամ հաստատվի մարզպետի որդու հոգեպես անհավասարակշիռ լինելու փաստը, ապա նրա կողմից կատարված գործողությունները քննչական մարմինը կմեղմացնի՝ հաշվի առնելով առողջական խնդիրը։

Իսկ եթե Հարությունի դեպքում էլ հաստատվի, որ նա եւս առողջական խնդիրներ ունի՝ հոգեկան անհավասարակշիռ դրսետրումներով, ապա, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, նրա տված ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ կդրվի՝ այդպիսով մարզպետի որդուն ազատելով պատասխանատվությունից կամ գոնե մեղմելով այն։

Ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ռեզինի պես առաձգական է. այն

կարող է խիստ դատել նրան, ում ՀՀ իշխանության ներսում համարում են հանցագործ, եւ կարող է արդարացնել իրական հանցագործին՝ ցանկացած, այդ թվում «գժի թղթի», պարտադրված «զադնիի» եւ այլ հիմնավորումներով։ Շատ ապահովված երկրում են ապրում Սերժ Սարգսյանի թիմակիցները, իսկ ՀՀ շարքային քաղաքացին պետք է զգուշանա, որ ցանկացած պահի կարող է կորցնել տեսողությունը կամ ունեցվածքը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31