Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում. ԷկոԼուր

Օգոստոս 26,2015 11:10

Նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում: Այս մասին ակնարկվում է Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության և ֆինանսավորման ծրագրում, որը ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ սույն թվականի հուլիսի 13-ին: «Ներկայումս, ջրի գործող սակագները բավականին ցածր են լիարժեք ծախսերից և չեն ծածկում նույնիսկ ՇևՊ (շահագործում եւ պահպանում) ծախսերը: «Հայջրմուղկոյուղի›› ՓԲԸ մասով սակագները չեն վերանայվել 2009թ.-ից ի վեր, 3ՏՋԿ («Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններ) համար՝ 2010թ.-ից: Այդ կապակցությամբ, ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն որոշման համաձայն սակագինը պետք է ներառի պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծախսերը, ինչը կապահովի ջրամատակարարման համակարգի նորմալ գործունեությունը և պահպանումը»,-մասնավորապես նշված է ծրագրում:

Կառավարության վերանշյալ որոշման կատարումը ապահովելու միջոցառումները` լրիվ ինքնածախսածածկող սակագնին անցման փուլի տևողությունը և ձևը, պետք սահմանվեն մինչեւ 2015թ. նոյեմբերը: Սակագների սահմանման վերաբերյալ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի 2016թ-ի հունիսին:

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության և ֆինանսավորման ծրագիրը նախատեսված է 2016-2030 թվականների համար:

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31