Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու համար. «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2015 11:08

Այս տարվա փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը զայրացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա, եւ վերջինս հնազանդվելով՝ լքեց քաղաքական ասպարեզը, նախկին դաշնակիցների հարաբերությունները սկզբում բավական կոռեկտ էին։ ՀԱԿ կուսակցության անդամները եւ ԲՀԿ-ականները մեկմեկու հասցեին խոսելուց ձեռնպահ էին մնում։ Սակայն վերջին երկու ամիսներին նախկին դաշնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին քարկոծելու, իսկ երբեմն նաեւ վիրավորելու համար։ ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց թույլ են տալիս հայտարարել, որ իշխանությունները ճնշեցին Գագիկ Ծառուկյանին, եւ նա ստիպված եղավ քաղաքականությունից դուրս գալ, ու ԲՀԿ-ն դադարեց գոյություն ունենալ։ Իհարկե, դա այդպես է, բայց մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն միայն Գագիկ Ծառուկյանն էր, ապա ժամանակին ինչու էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրը մի քանի անգամ հանդիպում ԲՀԿ խմբակցության իր գործընկերների հետ եւ բոլոր հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումը ճշտում։ Կամ ԲՀԿ-ականները ՀԱԿ կուսակցության ղեկավարության հասցեին խոսելիս չեն խորշում նրանց ծաղրելուց եւ հեգնելուց։

Այս մարդիկ չեն էլ գիտակցում, որ մեկմեկու «խոցելով»՝ առաջին հերթին իրենք իրենց են վիրավորում։ Ի վերջո, հայկական հին ասացվածք գոյություն ունի. «Ասա ով է ընկերդ, կասեմ՝ ով ես դու»։

Տարօրինակ է, որ նախկին դաշնակիցները չեն գիտակցում, որ երբ գժտված զույգերը մեկը մյուսին մեղադրում են անբարոյական լինելու մեջ, երրորդ կողմի աչքերում նրանք երկուսն էլ դառնում են առնվազն նույնը:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31