Նոր ուսումնական տարուն ընդառաջ առաջին դասարանների չլինելը կարծես ավանդույթ է դառնում։ Այս տարին եւս բացառության չէ. այս անգամ էլ բազմաթիվ համայնքներում չեն ձեւավորվել առաջին դասարաններ:
Երեկ մեր հարցումները ցույց տվեցին, որ առաջին անգամ դպրոց հաճախող աշակերտներ չեն լինի առնվազն 3 մարզի ամենաքիչը 12 գյուղական համայնքներում։ Այս տվյալները դեռ նախնական են։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ դրանց վերջնական դառնալու պարագայում, որպես կանոն, նման բնակավայրերի թիվը մեծանում է եւ ոչ հակառակը, որովհետեւ աշակերտների վերաբերյալ ակնկալիքները միշտ չէ, որ արդարանում են կամ էլ որովհետեւ շատ հաճախ միեւնույն երեխայի ծնողը մի քանի դպրոցում է հայտ ներկայացնում, բայց վերջին պահին, բնականաբար, ընտրում է դրանցից մեկը։
Հ.Գ. Երեկ մեր հարցումների ընթացքում պարզեցինք, որ Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքում ոչ միայն աշակերտների, այլ նաեւ մասնագետների լուրջ խնդիր կա։ Գյուղի 9-ամյա դպրոցը, որտեղ նախորդ տարվա տվյալով սովորել է 11 աշակերտ, չունի ռուսաց լեզվի եւ անգլերենի ուսուցիչ։ Անգլերենի դասաժամերն, օրինակ, պարապում է պատմության մասնագետը՝ երեխաներին փոխանցելով անգլերենից իր համեստ գիտելիքները։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում