Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Զուրաբյանի 10 րոպեանոց ելույթին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը տվեց ընդամենը 10 վայրկյանանոց պատասխան». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 26,2015 11:05

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

  -Չնայած Վենետիկի հանձնաժողովականները ամեն կերպ խուսափում էին քաղաքական հարցադրումներից, անգամ շեշտեցին, որ իրենց աշխատանքը զուտ խորհրդատվական բնույթ ունի, իսկ սահմանադրությունը բարեփոխել-չբարեփոխելը հայաստանցիների ընտրությունն է, սակայն ՀԱԿ պատգամավոր Զուրաբյանը, իր գործելաոճին հարազատ, շրջանցեց թեման ու սկսեց օտարազգի իրավաբաններին «բացահայտել» սահմանադրությունը բարեփոխելու հայաստանյան «ռեժիմի մութ նպատակները»: Ինչպես կգնահատեք նրա այդ պահվածքը: 

-Մենք ՀԱԿ ներկայացուցչի դեմագոգիկ պահվածքին ականատես եղանք. մի կողմ թողնելով սահմանադրական դրույթները, նա ցանկանում էր հնարավորինս մրոտել, վարկաբեկել մեր երկիրը, պետությունն ու իշխանությունը: Ու քանի որ հենց դա էր նրա նպատակը, սկսեց օգտագործել աբսուրդի հասնող արտահայտություններ, թե` «իշխանությունն ուզում է վերարտադրվել», «Սերժ Սարգսյանն ուզում է ԱԺ նախագահ դառնալ»:

Զուրաբյանի 10 րոպեանոց ելույթին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը տվեց ընդամենը 10 վայրկյանանոց պատասխան` չթաքցնելով իր հեգնանքը: Առհասարակ այն ելույթները, որոնցում ասվում էր` «դեմ ենք այս նախագծին», «պետք է տապալենք սահմանադրական փոփոխությունները», Վենետիկի հանձնաժողովականների զարմանքն էին առաջացնում:

Ինչպե՞ս չզարմանալ, երբ ներկայացվում են երկրի ապագայի, ժողովրդավարության զարգացմանը նպաստող դրույթներ, ու հանկարծ որոշ մարդիկ, ովքեր անդադար խոսում են ժողովրդավարությունից, դեմ են արտահայտվում այդ փոփոխություններին:
Այլ բան է, որ նախագծում կան դրույթներ, որոնք հստակեցման կարիք ունեն, բայց այլ բան է, երբ ոմանք ընդհանրապես դեմ են արտահայտվում ու մերժում են սահմանադրական բարեփոխումները:

Ի դեպ, հանձնաժողովականները նաեւ չժխտեցին, որ մեր նախագծում դեռ կան քննարկման արժանի դրույթներ, նաեւ չասացին, որ ամեն ինչ իդեալական է: Հակառակը, նկատեցին, որ կարող են լինել կոսմետիկ փոփոխություններ, չէ՞ որ սկզբունքային հարցերը դեռ քննարկման փուլում են:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31