«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանին մի քանի հարց ուղղեցինք՝ կապված ներքաղաքական որոշ զարգացումների վերաբերյալ։
– Պարոն Ավետիսյան, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն արդեն վերջին հանձնարարությունները տվեց իր կուսակիցներին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ, բայց խորհրդարանական ուժերից կարծես թե միայն ՀԱԿ-ն է «ոչ»-ի ճակատում լինելու: Ինչպիսի՞ն է Հիմնադիր խորհրդարանի դիրքորոշումն այս հարցում, կմիանա՞ «ոչ»-ի ճակատին։
– Նախ՝ խորհրդարանական ուժերի այն հատվածը, որոնք խորհրդարանում կազմում են ջախջախիչ մեծամասնություն, հանցավոր բանդայի բաղադրիչներ են։ Ասել, որ եթե այդ քաղաքական ուժերը չկան, ուրեմն ճակատ չի ձեւավորվի, միանշանակ սխալ է։ Բանդա՞ն պիտի ժողովրդի հետ ճակատ ձեւավորի։ «Ոչ»-ի ճակատը պիտի ձեւավորվի հենց բանդայի դեմ։
Հիմնադիր խորհրդարանը հիմա քննարկումներ է անցկացնում քաղաքական ուժերի հետ՝ հանրաքվեն քաղաքական ուժերի համախմբման առիթ դարձնելու համար։ Այսինքն՝ մեր նպատակը ոչ թե գնալ քվեարկել ու «ո՛չ» ասելն է սահմանադրական փոփոխություններին, այլ ռեժիմին «ոչ» ասելը։
Կարդացեք նաև
Ժողովրդի մոբիլիզացիան պիտի տեղի ունենա քաղաքական ուժերի համախմբման միջոցով։
Մենք բոլորս հասկանում ենք, որ ժողովուրդն այս ծանր սոցիալական վիճակում, բազմաթիվ հոգսերի տակ կքած, չի գալու եւ ցավոք, փոփոխությունների թեմայով քաղաքական գործընթացների չի մասնակցելու։ Դրա համար ժողովրդին պետք է ոտքի հանել ռեժիմի՛ն հեռացնելու, ռեժիմի՛ն «ոչ» ասելու կարգախոսով։
Աստղիկ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում