Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի փաստաբան. «Թող գնա մի հատ բուժվի, հետո նոր ասեն՝ փող չեն տալիս». «Հրապարակ»

Օգոստոս 26,2015 10:35

Տուժող կողմը Վարդան Պետրոսյանին առաջարկել է կազմել եռակողմ պայմանագիր՝ Տաթեւիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի եւ բուժհաստատության ղեկավարի միջեւ, որպեսզի պայմանագրով Տաթեւիկը եւս ձեռք բերի որոշակի իրավունքներ։ Այս առաջարկը մեղադրվող կողմից չի ընդունվել, մերժել են նաեւ այն առաջարկը, որ Տաթեւիկ Հակոբյանը բուժվի GOLDS GYM–ում։

Այս ամենը Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի համար շատ տարօրինակ է. «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ կա էդտեղ շատ բարդ բան, որ չի գնում բուժվելու։ Մենք բազմիցս ասել ենք, որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է Տաթեւիկի բուժման ծախսերը հոգալ, միայն պետք է ասեն այն հիվանդանոցը, որտեղ Տաթեւիկը բուժումն ուզում է ստանալ, ու վերջ։ Մենք էդ հիվանդանոցի հետ պայմանագիր կկնքենք ու բոլոր վճարումները կանենք։ Թող գնա մի հատ բուժվի, հետո նոր ասեն՝ փող չեն տալիս»:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31