Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին մեկնում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաք՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր: Ներկայումս մեր ընտրանին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հայաստանյան վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Երեւանում:
Լեւոն Ջուլֆալակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզչական անձնակազմը երեկ որոշել է, թե ովքեր են մեկնելու ԱՄՆ եւ տրամադրեց ըմբիշների անունները: Նրանք են. 59 կգ՝ Ռոման Ամոյան, 66՝ Միհրան Հարությունյան, 71՝ Վարշամ Բորանյան, 75՝ Արսեն Ջուլֆալակյան, 80՝ Էդուարդ Մարգարյան, 85՝ Մաքսիմ Մանուկյան, 98՝ Արթուր Ալեքսանյան, 130՝ Էդգար Խաչատրյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ mediamax.sport.am-ից