Երեկ՝ օգոստոսի 25-ին սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Արագածի հիվանդանոցի հերթապահ խումբը մեկնել է Գեղադիր գյուղ, որտեղ տներից մեկից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին դանակահարված մի կին է մահացել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակչուհի 52-ամյա Գայանե Գրիգորյանն էր, ով մահացել է սուր, կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Պարզվել է, որ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել է ամուսինը՝ 55-ամյա Գևորգ Գալոյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամուսինը կնոջը դանակահարել է այն ժամանակ, երբ կինը քնած է եղել:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում