Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Անիշ Գիրին բաժանեցին միավորը

Օգոստոս 26,2015 10:17

Սենթ Լուիսում շարունակվում է շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը:

Երրորդ տուրում սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց Անիշ Գիրիի հետ: Ոչ-ոքի խաղացին նաեւ Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա զույգերը, իսկ Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն առավելության հասան, համապատասխանաբար, Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով շարունակում է գլխավորել Վեսելին Տոպալովը: Արոնյանը, Գիրին ու Կարլսենը կես միավոր պակաս ունեն եւ բաժանում են 2-4-րդ տեղերը:

Այսօր Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Ուեսլի Սոյի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31