Բրյուսելի կենտրոնում գտնվող Գրան Պլաս պատմական հրապարակի այս տանը
1846-1848 թթ. ապրել է Կարլ Մարքսը:
Հուշատախտակն էլ դա է վկայում: Ասում են՝ 1848-ին Մարքսը հենց այս տանն է առաջին անգամ գարեջրի սեղանի շուրջ՝ ձախ ռադիկալների առաջ հրապարակավ կարդացել Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, որ Բրյուսելում էլ գրել են Ֆրիդրիխ Էնգելսի հետ:
Մանիֆեստը ծնվեց, սակայն Բելգիայում այդպես էլ կոմունիզմ չհաստատվեց: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ միայն կոմունիզմի «ուրվականներն» են մնացել՝ կոմունիստական հերոսներից ոմանց դեռեւս կանգուն հուշարձաններով:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
25.08..2015
Այ մարդ, ես զարմանում եմ․ ինչքան գիտեմ կոմունիզմը համընդհանուր՝ ժողովրդկական սեփականության վրա էր հիմնված, իսկ կապիտալիզմը՝ հակառակը՝ հիմնված է անհատների սեփականության վրա։ Ու ինչքան հիշում եմ, 1991 թվականից, ինչ կար չկար Հայաստանում սեփականաշնորհված է՝ ուրեմն , սեփականաշնորհելուց ու ձեր մեջ կոկորդիլոսներ աճեցնելուց հետո՝ էլի՛ կոմունիստները մեղավոր դուրս եկա՞ն։ Չէ՞ որ նրան դե՛մ էին հենց այդ ամենի՛ն։ Ինչին իրանք դեմ էին՝ իրենց մեղադրում եք հենց նույն բանու՞մ։
ՄԻ ՏԵՍԱԿ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, Ո՞Վ ԿԲԱՑԱՏՐԻ ԹԵ ԻՆՉՈՒՄ Է ՄԵՂԱՎՈՐ ՄԱՐՔՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ։