Հիպերտոնիան բժշկության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Այն բավական տարածված է, միաժամանակ շատ ծանր հիվանդություն է։ Գոյություն ունի գրեթե որոշակի կապ արյան ճնշման բարձրացման եւ շրջակա միջավայրին մարդու հարմարվողականության միջեւ: Եթե մարդը հակասության մեջ չէ շրջակա միջավայրի հետ, ապա իրեն զգում է ուժեղ, առույգ եւ այս կամ այն չափով հաջողությունների հասնում կյանքում։
Բժշկական գրականության մեջ տրվում է արյան ճնշման բարձրացմանը նպաստող եւ հիպերտոնիա առաջ բերող մեխանիզմի բացատրությունը։ Մարդու օրգանիզմում արյան շրջանառության համակարգում հիմնական ծառայությունն ընկնում է փոքր արյունատար անոթների վրա։ Այդ ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ածխաջրերով առավելապես հարուստ սննդամթերք, ինչպիսիք են մրգերը, կանաչեղենը, հատապտուղները, մեղրը եւ ընդհակառակը՝ չչարաշահել սպիտակուցներով հարուստ եւ ածխաջրերի պակասով աչքի ընկնող սնունդը՝ ձուն, միսը, կաթը, պանիրը, սիսեռը, ընդեղենը՝ ընկույզը:
Սպիտակուցային սննդի ամենօրյա օգտագործվող քանակի աճը վնասակար չէր լինի օրգանիզմի համար, եթե արյան աճող հիմնայնության բարձրացումը փոխհատուցվեր օգտագործվող թթվի քանակի համապատասխան աճով, այն էլ թթվի օրգանական տեսակներով, ասենք՝ խնձորի քացախով, խնձորով, խաղողով, լոռամրգով կամ նրանց հյութերով։ Արյան ռեակցիան միշտ հիմնային է։ Բայց նրա հիմնայնությունը կարող է աճել եւ նվազել։ Հիմնայնության աճի դեպքում արյունը թանձրանում է եւ նրա մեջ հայտնվում է նստվածք՝ մանր փաթիլների տեսքով։ Սակայն թանձրացած արյունը դժվարությամբ կանցնի մանրագույն արյունատար անոթների պատերից ներս։ Վերը նշված փաթիլները խցանում են անոթներից մի քանիսը, եւ որոշ ժամանակ անց տեղի է ունենում արյան հակառակ հոսք, որի հետեւանքով էլ բարձրանում է արյան ճնշումը։
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ավելացնել օգտագործվող թթվի ամենօրյա քանակությունը թթվի օրգանական տեսակներով, ինչպիսիք են խնձորը, խաղողը, լոռամիրգը կամ դրանց հյութերը։ Ամեն օր հարկավոր է ուտել այնպիսի քանակության միրգ, որը համարժեք է չորս բաժակ հյութի: Կերակրի աղը օրգանիզմից խլում է հեղուկները։ Այդ իսկ պատճառով արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց օրաբաժնում հարկավոր է կրճատել աղի ուտելիքները։ Իզուր չէ, որ աղի կերակուր ընդունելուց հետո սկսում ենք ջուր խմել։ Մինչեւ օրգանիզմից դուրս գալու պահը ավելորդ հեղուկն անցնում է արյան մեջ, այսպիսով առաջացնելով արյան ճնշման բարձրացում։ Երբ աղը եւ աղի կերակուրները կրճատվում են օրաբաժնից, արյունը հեշտորեն ազատվում է իր մեջ պարունակվող հեղուկից եւ արյան ճնշումը իջնում է։ Ի տարբերություն աղի, մեղրը թողնում է ճիշտ հակառակ ազդեցություն։ Եթե ամեն օր ուտելու ընթացքում օգտագործեք մեղր, ապա այն արյան միջից կխլի ավելորդ խոնավությունը՝ նպաստելով արյան ճնշման իջեցմանը։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.08..2015