Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, երբ ոտքերը շատ են քրտնում

Օգոստոս 26,2015 11:00

Շոգ եղանակները խնդիր են հատկապես այն մարդկանց համար, որոնք չափից շատ են քրտնում: Առավել տհաճ է, երբ քրտնում են ոտքերը, որի ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շաք տարբերակներ` քրտնարտադրությունը նվազեցնելու նպատակով: Օրինակ, խորհուրդ է տրվում առավոտյան ոտքերին ցանել բորաթթվի փոշի եւ ապա թեթեւակի թափահարելուց հետո՝ հագնել գուլպաները: Երեկոյան տաք ջրով (գոլից մի փոքր տաք) լվանալ ոտքերը: Այս բուժամիջոցը կիրառելուց 2-3 շաբաթ անց ոտքերն այլեւս չեն քրտնի:

Ուժեղ քրտնելու դեպքում ոտքերին ցանել կաղնու մանրացված կեղեւափոշի եւ քնել գուլպաներով: Առավոտյան ոտքերը լվանալ սառը ջրով: Կամ խորհուրդ է տրվում ամեն օր ոտքերը սառը ջրով լվանալուց հետո շփել կաղնու կեղեւի եփուկով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31