Սեպտեմբեր ամսին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ՝ օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների և առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, ղեկավար փաստաթղթերին, զորավարժության անցկացման փուլերին և ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Կարևորելով համապետական նշանակության միջոցառման պատշաճ մակարդակով անցկացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պետք դիտարկել երկրի տնտեսության, ազգաբնակչության գաղափարական պատրաստության, հայրենասիրական դաստիարակության և տեղեկատվական համակարգի հնարավորությունների՝ զորահավաքային պատրաստականության խնդիրների կատարման ընթացքում համատեղ կիրառելու տեսանկյունից:
Խորհրդակցության արդյունքներն ամփոփել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով պետական շինարարության գործընթացի ներկա փուլում ևս մեկ անգամ ընդգծել է զորավարժության անցկացման յուրաքանչյուր բաղադրիչի կարևորությունը:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն