Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչին, ով նախօրեին Բաքու է այցելել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» զեկույցը նախապատրաստելու նպատակով:
Ադրբեջանական contact.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարար Մամեդյարովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից։ «Հայերը թույլ չեն տալիս օգտվելու ջրից»,- ադրբեջանցի նախարարի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Մանրամասներին կարող եք ծանոթանա «Ազատություն» ռ/կ-ի կայքում