Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Օգոստոս 25,2015 19:15

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին` ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի:

Ողջունելով Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ունեցած հոգևոր և ազգապահպան կարևոր առաքելությանը, ներկայացրեց նաև Հայրենիքի անկախության պայմաններում Եկեղեցու հոգևոր կրթա-դաստիարակչական գործունեությունը:

Նորին Սրբությունն ի դեմս հյուրերի գնահատանք հայտնեց Վենետիկի հանձնաժողովին` օրենքների մշակման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության և խորհրդատվության համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վստահությամբ ընդգծեց, որ հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Հայաստան կնպաստի լավագույնս հասկանալու Հայաստանի բնակչության մտածելակերպը, մշակույթը և քրիստոնեական արժեքների վրա խարսխված արժեհամակարգը:

Իր հերթին պրն. Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացը և անցնող օրերի ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարած աշխատանքը` մասնավորապես ընդգծելով, որ արդեն հանրային քննարկման ներկայացված նախագիծն իրավական, ժողովրդավարական պետության կայուն սահմանադրական նախադրյալներ է ստեղծում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև երկրում առկա կրոնական ազատություններին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Զրուցակիցները կարևորությամբ ընդգծեցին Եկեղեցու դերը հասարակության կյանքում խաղաղության ու համերաշխության պահպանման, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    այ էս ա մեր “անկախ”, “սուվերեն” երկիրը:
    “Ճանաչենք զիմաստությունը և զբանս օկուպանտների”…
    մեղք մաշտոցների ու վարդան մամիկոնյանների թողած ժառանգությանը:
    Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31