Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հակոբյան. 25 տարին քիչ ժամանակ է

Օգոստոս 25,2015 18:35

«Անկախության հռչակագրի հիմնադիր օրենքները, մենք, որ հետո ընդունեցինք, լիովին հակասում էին Խորհրդային միության օրենքներին»,- օգոստոսի 25-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության անդամ Ռոբերտ Հակոբյանը:

Նրա խոսքերով՝  դա անցումային փուլ էր եւ հնարավոր չէր բոլոր ցանկություններն իրականացնել. «25 տարի է անցել, բավականին մեծ ժամանակ է, բայց քիչ ժամանակ է, թվում է թե շատ է: 25 տարվա ընթացքում ստեղծել ենք ազգային բանակ. չկար այդ բանակը, Խորհրդային միությունն ուներ իր բանակը, իսկ ազգային բանակը ենթարկվում էր անմիջապես Գերագույն խորհրդին: Եվ նա ստեղծվեց ոչ թե պետական մակարդակով, այլ ժողովրդի շնորհիվ: Ինքը ազգը հայոց, ժողովուրդը ոտքի կանգնեց, ստեղծեց ջոկատներ ազատամարտիկներից եւ բանակը երեւի միակն է աշխարհում, մենք կարող ենք դրանով հպարտանալ, որ մեր ժողովուրդը ինքը ստեղծեց բանակը»:

Անդրադառնալով տնտեսությանը՝ նա ասաց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո  բոլոր կապերը խզվել են եւ Հայաստանը մնացել է առանց տնտեսական կապերի, ուստի՝ Հայաստանի տնտեսությունը ստեղծվել է զրոյից, եթե ոչ մինուսից, որովհետեւ պատերազմական երկրում եղածն էլ քանդում, ավիրվում է:

Հասարակական կազմակերպության անդամ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ Անկախության հռչակագրի ընդունումից հետո Գերագույն խորհրդի անդամները լուրջ սխալ են թույլ տվել՝ առանց ժողովրդի կարծիքը հարցնելու իրենց լիազորությունների մի մասը զիջել են նախագահին. «Մենք վերահսկիչ գործառույթ ունեինք, այսօրվա Ազգային ժողովն այդ լիազորությունը չունի: Դա շատ կարեւոր է պետության կայացման համար, երբ որ թույլ չես տալի գողանալ եւ գողացողի ձեռքին խփում ես: Այն ժամանակ այդպիսինն էր, մենք, ես կոնկրետ քանիցս հարցումներ եմ արել»:

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31