Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

8 երեխաները բաց երկնքի տակ

Օգոստոս 25,2015 17:02

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մի ընտանիք է ապրում, ովքեր ամեն օր պայքարում են օրվա հանապազօրյա հացի համար:

Վարսենիկ Ղուկասյանը ունի վեց երեխա և հունվար ամսին էլ երկվորյակներ կունենա: Կինը ամեն օր մտածում է ինչպես կերակրի բազմանդամ ընտանիքին: Երկու մեծ տղաները հովիվ են, երկու աղջիկները դպրոցական, մյուս փոքրիկները՝ Էդմոնը և Գնելը մանկապարտեզ չեն հաճախում: Գնելի մոտ ծննդյան պահից հայտնաբերվել է աուտիզմ, երեխային հատուկ խնամք է անհրաժեշտ և բուժում, սակայն հնարավորություն չունեն բուժման ծախսերը հոգալու: Տունը, որտեղ նրանք ապրում են տանիքը քանդված է, մի մահճակալին երեք հոգով են քնում, անկողին չունեն: Փոքրիկ տղաները հագուստ չունեն, ոտաբոբիկ էին ման գալիս:

Վարսենիկի ամուսինը աշխատում է բանվոր, մեծ տղան երբեմն կով է կթում, որ ամիսը հինգ հազար դրամ վաստակի, ապրեն:

Մոտենում է սեպտեմբերը 4 երեխաները պետք է դպրոց հաճախեն, բայց գրենական պիտույքներ, դպրոցի համար անհրաժեշտ պարագաներ չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեհմինե Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հեղինակ ջան, անունդ Թեհմիեն ա՞, ֆրանսիականոտ, ինչպես, օրինակ, Լուիզիեն, թե՞ Թեհմինե, հայկականոտ` Մարինե, Կարինե, Նարինե եւ այլն….

  2. Armineh Zohrabian says:

    This is a heart wrenching story. I wish I could help. If you are reporting a story like this you also need to make it possible for readers to help if they want. You could set up an account and people could donate money. You could also bring this case to the attention of local social services to see if they can do anything.

    P.S. I can’t believe that Mr. Digran only has a question about the author’s name.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31