Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածված տեսանյութում երեւում է Մհեր Սեդրակյանի որդու ընկերը (Տեսանյութ)

Օգոստոս 25,2015 16:54

«Կոստանյանից, որը Լիսկա է փրկում, ես այլ բան չէի էլ սպասում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատախազության հայտարարությանը՝ ասում է «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը (լուսանկարում) , որը պնդում է իր ներկայացրածը, թե իր նկատմամբ բռնություն է գործադրվել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից՝ իր բարձրացրած հարցերի պատճառով:

Մեզ հետ զրույցում նա ասում է, որ դատախազությունը կոպիտ օրինախախտում է արել՝ հրապարակելով իր հասցեն:

Հետո ուշագրավ նկատառումներ արեց այն տեսագրության հիման վրա, որտեղ իր մայրն է պատմում եղելությունը եւ, որում եղած մանրամասները կան նաեւ դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Ուշադիր նայեք 2.48  րոպեն, ինչո՞ւ է կադրի մեջ երեւում Մհեր Սեդրակյանի որդի՝ Դավիթի մտերիմ ընկեր Արմանը: Երեք տղամարդ կա այնտեղ, մեկը ինստրուկտաժն է տվել: Դա հենց առաջին վայրկյաններին է երեւում, մինչեւ երեսուն վայրկյանը, հետո դուրս է գալիս տնից, չի երեւում: 2.48 րոպեին մտնում են երկու հոգի, հետեւինը ոստիկանության աշխատող, դիմացինը՝ սպիտակ վերնաշապիկով, Արման է անունը, ես գիտեմ, Սեդրակյանի տղայի մտերիմներից է՝ նրանց քրեաօլիգարխիկ կլանի ներկայացուցիչներից է: Ի՞նչ գործ ունի նա այնտեղ: Նա մտնում է, հետեւից քրեականի աշխատողը, այսօր ասացին՝ նա ով է. իրեն թեւից քաշում է դուրս, որովհետեւ գիտի, որ նրան նկարահանում են, որովհետեւ մորս գաղտնի են նկարահանել: Երեւի բոլորը դա հասկանում են»,- ասում է Վահան Մարտիրոսյանը:

Նա պնդում է, որ իր մայրիկին վախեցրել են: «Դա իրենք այնքան փնթի ու արագ են փորձել անել, որ իրենք երեւում են: Ուղղակի իրենք ուզեցին շատ արագ փող աշխատել, նույն Մութաֆյան Լեւոնը եւ այլն, ու չեն կարողացել նորմալ անել»,- նշում է պարոն Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե արդյոք խոսե՞լ է իր մոր հետ, նա պատասխանում է. « Ես իր հետ չեմ հանդիպել, ինքը ինձ հետ խոսել է հեռախոսով, մինչեւ այդ ամեն ինչը, հարցազրույցը, մինչ այդ չարաբաստիկ ՀՀԿ նիստը, որտեղ երկրի նախագահն ասում է՝ դրանով զբաղվեք, ու սկսվում են այդ խուժանությունները: Ինքը անընդհատ զանգում է, ու անընդհատ իր դողացող ձայնով ասում է՝ Վահան, հետ կանգնիր, ինչ ուզում ես, արա, Մհերի անունը մի տուր: Ես իրեն ասում եմ, արի այստեղ, ես քաղաքում եմ, հանդիպենք, ինքը ասում է՝ չէ, կողքից ես հուշումներ եմ լսում, ասում եմ՝ ո՞վ է, ասում է՝ հեռուստացույցն է: Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ, որը գիտի ես ով եմ ու գիտի Մհեր Սեդրակյանն ով է, պատկերացնում է՝ ինչ կարգի ահաբեկություն է գնում»,- ասում է Վահան Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ վաղվա «Առավոտի» տպագիր համարում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31