Օգոստոսի 15-ի երեկոյան ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1958 թ. ծնված Նախշուն Մ.-ի տանը հարակից մարագում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.20-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով մասամբ այրվել էր Նախշուն Մ.-ին պատկանող մարագը. պատճառվել է 100.000 դրամի նյութական վնաս: Ամբողջությամբ այրվել էր 1943 թ. ծնված Դունյաշա Մ.-ի տան տանիքը և տան գույքը. պատճառվել է 2.000.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ հրդեհն առաջացել էր Նախշուն Մ.-ի երեխայի` կրակի հետ խաղալու հետևանքով:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:
ՀՀ ոստիկանություն