Օգոստոսի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում գտնվող գազալցակայանում, ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորելու ժամանակ այն պայթել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Դիմիտրով գյուղում գտնվող գազալցակայանում 1986 թ. ծնված Հարություն Հ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ընթացքում գազի բալոնը պայթել է:
Պատճառված վնասի չափը կազմում է 700.000 դրամ:
Պայթյունի հետևանքով մարդիկ չեն տուժել:
Կարդացեք նաև
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն